Բաժիններ՝

Լուկա Մոդրիչը Ֆլորենտինո Պերեսին կխնդրի բաց թողնել իրեն «Ինտեր»

«Ռեալը» կորցնում է ևս մեկ աստղի: «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը կհանդիպի ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ, որպեսզի քննարկի տեղափոխությունը միլանյան «Ինտեր»:

Օգոստոսի 2-ին Պերեսը հայտարարել էր, որ բաց կթողնի Մոդրիչին այլ ակումբ միայն 750 մլն եվրոյի դիմաց: Չնայած դրան, խորվաթ ֆուտբոլիստը կխնդրի «Գալակտիկոսի» բոսին՝ թույլ տալ իրեն հեռանալ: Մոդրիչը գտնում է, որ «Ինտեր» տեղափոխությունը կդառնա իր համար նոր մարտահրավեր:

Ինչպես գրում է La Gazzetta dello Sport-ը, Լուկան արդեն հայտնել է իր ներկայացուցիչներին, որ հասանելի է տրանսֆերի համար:

Մոդրիչը հանդես է գալիս «Ռեալի» կազմում 2012 թվականից: Մինչ այդ նա խաղում էր «Տոտենհեմում»: Մոդրիչը ԱԱ-2018-ի լավագույն ֆուտբոլիստն է:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս