Բաժիններ՝

Մինչ իրական Ինիեստան վնասվածք ունի, նրան կփոխարինի նմանակը

Այս մրցաշրջանում Անդրես Ինիեստան Ճապոնիայում կախարդական ֆուտբոլ է ցուցադրում: Սակայն, իսպանացի ֆուտբոլիստը վնասվածք է ստացել, և, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի երկրորդ հանդիպումը, որը տեղի կունենա J-League-ում:

Օգոստոս 5-ին «Վիսել Կոբեն»՝ Անդրեսի ներկայիս ակումբը, կխաղա մայրաքաղաքը ներկայացնող «Տոկիո» ակումբի հետ: Խաղի բոլոր տոմսերը վաճառվել են: Մարզադաշտը կարող է ընդունել 50 հազար մարդու, ովքեր վստահորեն ցանկանում են տեսնել իսպանացուն, բայց Ինիեստան վնասվածք ունի և չի խաղալու:

Ճապոնացիները ճապոնացի չեն լինի, եթե դուրս չգան արտառոց իրավիճակից:
«Տոկիոն» վարձակել է Ինիեստայի ճապոնացի նմանակին՝ Յամ Նոդային:
Մեկ անգամ չէ, որ Նոդան փորձել է իրեն Ինիեստայի դերում:

Ճոպանական ֆորումներում ակտիվորեն քննարկվում է, որ օգոստոսի 5-ին Ինիեստայի փոխարեն երկրպագուներին ողջունելու է հենց Նոդան: Ակումբը դեռևս մեկնաբանություններ չի արել այս լուրի վերաբերյալ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս