Բաժիններ՝

««Միլանն» ինձ համար մեծ մարտահրավեր է». Գոնսալո Իգուաին

«Միլանի» նորեկ Գոնսալո Իգուաինը կիսվել է «Միլան» տեղափոխության վերաբերյալ իր տպավորություններով:

«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել «Միլանին» այն մեծ ջանքերի համար, որ ներդրեցին նրանք ինձ այստեղ բերելու համար: Սա մեծ մարտահրավեր է ինձ համար: Ես հույս ունեմ, որ կարդարացնեմ այդ վստահությունը:

Ես միացել եմ անհավատալի պատմությամբ ակումբի: Երկրպագուներն արժանի են իսկական «Միլանի» վերադարձին:

Մենք Ալեգրիի հետ տարաձայնություններ ունեինք, բայց դրանք չեն, որ ինձ բերել են այստեղ: Միայն «Միլանի» մոտիվացիան:

Իմ տրանսֆերի համար մեծ դեր է խաղացել Լեոնարդոն: Elliott-ը (հեջ ֆոնդ, որին պատկանում է ակումբը) վստահություն է հայտնել վերադարձնել ակումբը առաջնային դիրքերի:

Եթե թիմը հավատում է իր հնարավորություններին, ապա կարող է հեռուն գնալ: Մենք պետք է ունենանք վստահություն, որ մենք անում ենք ճիշտ բաներ», – ասել է Իգուաինը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031