Բաժիններ՝

«Բարսելոնան» կարող է ստորագրել Բանեգային

Կատալոնական «Բարսելոնան» աշխատում է ուժեղացնել կիսապաշտպանությունը:

Կատալոնյան ակումբն արդեն ձեռք է բերել կիսապաշտպան Արթուր Մելոյին: Ինչպես տեղեկացրել ենք, «Բարսելոնան» մոտ է նաև «Բավարիայի» կիսապաշտպան Արթուրո Վիդալի տրանսֆերը գնելուն: «Բարսելոնան» Վիդալի համար կվճարի մոտ 30 մլն եվրո:

Հաղորդվում է, որ 31-ամյա կիսապաշտպանը առաջիկա օրերին կմեկնի Կատալոնիայի մայրաքաղաք՝ բժշկական հետազոտություն անցնելու և պայմանագիր կնքելու համար:

Բացի բրազիլացի և չիլիացի կիսապաշտպաններից կատալոնական ակումբը կարող է ձեռք բերել նաև «Սևիլիայի» կիսապաշտան Էվեր Բանեգային: Կատալոնական ակումբի մարզական տնօրեն Էրիկ Աբիդալն առաջարկել է ստորագրել 30-ամյա արգենտինացուն, իսկ ակումբի ղեկավարությունը քննարկում է այս տարբերակը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս