
«Այն, ինչ ես արել եմ ժամանակին, այժմ կրկնում է Նիկոլ Փաշինյանը». Միխեիլ Սաակաշվիլին՝ Փաշինյանի բարեփոխումների մասին

Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսա շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին «Ռուսթավի-2» հեռուստատեսությանը տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի կառավարության կողմից վերջին շրջանում իրականացված գործողություններին։ Սաակաշվիլին հայտարարել է, որ «այն, ինչն ինքն արել է ժամանակին, այժմ կրկնում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը»։
Սահակաշվիլին հայտարարել է նաև, որ ներկայումս հայաստանցի երիտասարդները բավական մեծ ուշադրությամբ ուսումնասիրում են իր հեղինակած՝ վրացական բարեփոխումների մասին գիրքը։ Սաակաշվիլին կարծում է, որ հայաստանցիները փորձում են խուսափել այն սխալներից, որոնք ինքն է արել։