Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշման դեմ բողոքը Վերաքննիչ դատարան կներկայացվի վաղը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշման դեմ բողոքը Վերաքննիչ դատարան կներկայացվի վաղը, 168.am-ին տեղեկացրեց Քոչարյանի շահերի պաշտպան Արամ Օրբելյանը։

«Բողոքի ներկայացումը մի օրով հետաձգվել է տեխնիկական պատճառներով»,- ասաց նա՝ հավելելով, որ նախատեսվում է վաղը կեսօրին մոտ ներկայացնել հետո։

Ա.Օրբելյանը հրաժարվեց նշել վերաքննիչ բողոքի հիմքերը. «Այս պահին բովանդակային ոչինչ չեմ կարող ասել»։

Պաշտպանը նշեց, որ Ռ.Քոչարյանի պահման պայմանները բավարար են, ինքնազգացողությունը նորմալ է, տրամադրությունը նույնպես նորմալ է, անգամ սկսել է մարզվել։

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրը 4 օր առաջ որոշում կայացրեց Քոչարյանին 2 ամսով կալանավորելու մասին: ՀՀ երկրորդ նախագահը մեղադրվում է 2008թ-ի մարտիմեկյան արյունալի իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու մեջ:

Տեսանյութեր

Լրահոս