Բաժիններ՝

«Մեսսիի և Ռոնալդուի միջև ես միշտ ընտրում եմ Մեսսիին, առանց կասկածի». Սիմեոնե

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար Լիոնել Մեսսիի հասցեին հնչեցրած քննադատական խոսքերն այն բանից հետո, երբ արգենտինացիները դուրս են մնացել  2018 թ. Աշխարհի գավաթի խաղարկությունից:

«Այն, ինչ կատարվում է հիմա հավաքականում, կատարվում է արդեն 4 տարի՝ անարխիա, ոչ մի վերահսկողություն ֆեդերացիայի կամ այլ պատասխանատու անձի կողմից:

Ես տեսնում եմ կորած հավաքականի: Նրանք պետք է խաղը սկսեին այնպես, ինչպես սկսեցին Իսլանդիայի հետ: Թիմը վատ վիճակում է:

Շատ օգտակար է տեսնելը, թե որքան լավն է Մեսսին, բայց նա լավն է, որովհետև լավ թիմակիցներ ունի»,- նշել էր Սիմեոնեն:

Կարդացեք նաև

Բացի այդ, 48-ամյա մասնագետը քննադատել էր Մեսսիին ընկերական միջավայրում: Մասնագետի խոսքերի ձայնագրությունը WhatsApp-ի միջոցով հայտնվել է համացանցում: Ձայնագրությունում լսվում է, որ Սիմեոնեն ասում է, որ Մեսսին առանց իր թիմակիցների այնքան էլ լավ չի խաղում, և ինքն իր թիմի համար կընտրեր Ռոնալդուին:

Միջազգային Չեմպիոնների գավաթի խաղարկության նախօրեին կայացած մամուլի ասուլիսում լրագրողները Սիմեոնեին խնդրել են մեկնաբանել իր խոսքերը:

«Մեսսիի և Ռոնալդուի միջև ես միշտ ընտրում եմ Մեսսիին, առանց կասկածի:

Երբ ես ասում էի այդ խոսքերը Մեսսիի և Ռոնալդուի մասին, ես նկատի չունեի աշխարհի լավագույն խաղացողին: Ես ուղղակի նշել եմ, որ միջին խաղացողներով թիմի համար Ռոնալդուն, հավանաբար, ավելի լավ է խաղում:

Սակայն, լավագույն ֆուտբոլիստներով շրջապատված լինելու դեպքում, Մեսսին լավագույնն է»,- նշել է Սիմեոնեն:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս