Արցախ հայրենակցական միությունը իր խորը մտահոգությունն է հայտնում Ռոբերտ Քոչարյանի կալանավորման փաստի առիթով

Արցախ հայրենակցական միությունը իր խորը մտահոգությունն է հայտնում Արցախի առաջին նախագահ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման փաստի առիթով՝ հույս հայտնելով, որ իրավապահ մարմինները կիրականացնեն անաչառ քննություն, որպեսզի տեղի ունեցող գործընթացների ընթացքում քաղաքական մեկնաբանությունների տեղ չմնա:

Վերջերս վարչապետ Փաշինյանը իր խոսքում հայտարարեց , որ չի կարող թույլ տալ քաղբանտարկյալների առկայություն իր կառավարման շրջանում , որը առաջին հերթին հորդոր էր՝ ուղղված իրավապահ համակարգին և հուսով ենք՝ Հայաստանի իրավապահ մարմինները կհետևեն վարչապետի որդեգրած սկզբունքներին՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվող իրավական գործընթացներին քաղաքական բնույթ չհաղորդելու համար:

Մարտի 1-ը համընդհանուր ողբերգություն է, և յուրաքանչյուրս ենք շահագրգիռ, որ մեր ժողովուրդի նորագույն պատմության այդ ծանր էջը ամբողջությամբ փակվի։

Արցախ հայրենակցական միություն

 

Տեսանյութեր

Լրահոս