Բաժիններ՝

Մադրիդի և Բարսելոնայի տաքսու վարորդները գործադուլ են հայտարարել

Բարսելոնայի և Մադրիդի տաքսու վարորդները հայտարարել են գործադուլ «Uber» և «Cabify» ընկերությունների դեմ: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, նրանք պահանջում են լիցենզիայի տրամադրման սահմանափակում կատարվի, որից օգտվում են այդ ընկերությունների վարորդները: VTC տիպի լիցենզիայի ձեռբերումը շատ ավելի մատչելի է, քանի տաքսու պաշտոնական լիցենզիան:

Բարսելոնայում գործադուլը սկսվել է դեռ հուլիսի 25-ից, տաքսու վարորդները փակել են մի քանի ճանապարհներ՝ կաթվածահար անելով քաղաքի երթևեկությունը: Նրանք փակել են նաև El Prat օդանավակայան տանող ճանապարհը: Գրան-Վիա փողոցը ևս շարունակում է փակ մնալ, այնտեղ գիշերել են վարորդները:

Տաքսու վարորդների ասոցիացիան տեղեկացնում է, որ գործադուլին մասնակցում է շուրջ 4 հազար մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս