Բաժիններ՝

«Զվարճալի է՝ ինչպես են որոշ մարդիկ փոխում իրենց կարծիքը տրանսֆերների մասին». Մոուրինիոն՝ Կլոպի մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն գոհ է, որ իր գործընկերը՝ «Լիվերպուլի» մարզիչ Յուրգեն Կլոպը, փոխել է իր կարծիքը թանկարժեք տրանսֆերների մասին:

«Եթե դու փող ունես, եթե դու դրանք ճիշտ ես ներդնում, ապա դա ավելի լավ է, քան բանկում պահելը: Որովհետև տոկոսային դրույքները շատ ցածր են: Զվարճալի է, որ որոշ մարդիկ փոխում են իրենց կարծիքը, ես ուրախ եմ դրա համար:

Կարծիքը փոխելը նորմալ է: Բայց հնարավոր է՝ այս մրցաշրջանում դուք վերջապես կպահանջեք հաղթանակ «Լիվերպուլից»: Ես կարծում եմ, որ Դուք պետք է ազնիվ լինեք և պահանջեք հաղթանակ նրանցից ԱՊԼ-ում»,- Ժոզե Մոուրինիոյի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Երբ 2016 թվականին Պոլ Պոգբան «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվեց 105 մլն եվրոյով, Կլոպն ասաց, որ կծախսեր գումարն այլ կերպ: 2018 թվականին, երբ «Լիվերպուլն» ինքը սկսեց ծախսել նման գումարներ ֆուտբոլիստների վրա, Կլոպը դա կոչեց «մեր ժամանակ պրոբլեմ»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս