Բաժիններ՝

Բրազիլիայի հավաքականի մարզիչ Տիտեն մնում է ազգային թիմում

Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիան երկարաձգեց պայմանագիրը հավաքականի մարզիչ Տիտեի հետ:

Ինչպես հաղորդում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքէջը, 57-ամյա մարզիչը երկարաձգեց պայմանագիրը Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ, որը նախատեսված է մինչև Կատարում կայանալիք ԱԱ-2022-ի ավարտը:

Տիտեն գլխավորել է Բրազիլիայի հավաքականը 2016 թվականին: ԱԱ-2018-ում թիմը հասավ մինչև քառորդ եզրափակիչ, որտեղ պարտվեց Բելգիային 1:2 հաշվով:

«Սատանաներից» կրած պարտությունը դարձավ Տիտեի գլխավորությամբ Պենտակամպեոնեի անցկացրած 26 հանդիպումներից երկրորդը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031