Բաժիններ՝

Սաթյաններ կոմպոզիտորական գերդաստանին նվիրված համերգին սիրված գործեր կհնչեն

«Գորիսը՝ ԱՊՀ 2018 թ. մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակում հուլիսի 27-ին Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կկայանա Սաթյաններ կոմպոզիտորական գերդաստանին նվիրված համերգ:

Համերգային երեկոյին կհնչեն Աշոտ Սաթյանի, Արամ Սաթունցի, Արամ Սաթյանի հայտնի և սիրված երգերը Խորեն Լևոնյանի, Մաշա Մնջոյանի, Լուսինե Կչոզյանի, Մարիցա Թիլիքյանի, Էդգար Խաչատրյանի և այլոց կատարմամբ:

Բեմում կլինի «Թիվի» խումբը (գեղարվեստական ղեկավար՝ Արթուր Հակոբյան): Ծրագրին իր մասնակցությունը կունենա նաև ԵՊՀ երգչախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Կարեն Սարգսյան):

Նախագիծն իրականցվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031