Բաժիններ՝

Ճկուն Samsung, վճարովի Android և մոբայլ Photoshop. Շաբաթվա ինսայդները

Ընթացիկ շաբաթը տեխնոլոգիաների ոլորտում շատ հարուստ էր ամենատարբեր շշուկներով և անոնսներով: Ներկայացնում ենք շաբաթվա ամենահետաքրքիր ինսայդները:

Շատ շուտով կհայտնվի Samsung-ի առաջին սմարթֆոնը` ճկուն էկրանով

Համացանցում վաղուց արդեն խոսվում է այն մասին, որ Samsung-ն աշխատում է ճկուն էկրանով սմարթֆոնի արտադրության վրա: Վերջերս The Wall Street Journal պարբերականում հայտնվեց նյութ, որը պարզաբանում է այս պատմությունը:

Լրագրողների տվյալներով՝ այս սմարթֆոնի էկրանը ծալվելու է գրքի նման: Սմարթֆոնը կունենա 7 դյույմանոց էկրան, որը հնարավոր կլինի թեքել կեսից: Բացի այդ, սմարթֆոնում նախատեսվում է օգտագործել ավելի մեծ հզորությամբ հատուկ մարտկոց, որի էներգիան բավարար է էկրանի միանգամից երկու կեսերին:

Կարդացեք նաև

Սմարթֆոնը, որը կոչվում է Winner («Հաղթող»), նախատեսվում է ներկայացնել 2019 թվականի առաջին կեսին: Դրա գինը կարող է լինել մոտ $ 1,500, ուստի, ամենայն հավանականությամբ, կթողարկվի փոքրիկ խմբաքանակ, որը նախատեսված կլինի օգտատերերի նեղ շրջանակի համար:

Android-ը կդառնա վճարովի: Բայց սա հստակ չէ:

Այս շաբաթ հայտնի դարձավ Եվրահանձնաժողովի որոշման մասին, որը Google-ին տուգանել է 4.3 միլիարդ եվրո՝ Android օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոններում սեփական ծրագրերի փաթեթի տեղադրման համար:

Google-ի գլխավոր գործադիր տնօրեն Սունդար Պիչայը հնչեցրեց ընկերության տեսակետը. «Այս որոշումը կարող է խաթարել այնքան խնամքով կառուցված Android էկոհամակարգը»:

Մինչև վերջերս Android-ի զարգացման ծախսերն ավելի շատ փոխհատուցվում են գովազդից ստացվող եկամուտներով, որոնք ցուցադրվում են բրաուզերով և դեֆոլտային որոնման համակարգով: Սակայն, եթե Google-ի մենաշնորհն այս ոլորտում խախտվի, ապա հաջորդ քայլը բավականին տրամաբանական կլինի. Android-ը կդառնա վճարովի:

Վճարել օպերացիոն համակարգի համար պարտավոր կլինեն բոլոր արտադրողները, որոնք տեղադրում են այն իրենց գադջետներում: Սա կբերի գադջետների գների կտրուկ բարձրացման: Այնպես որ, ըստ էության, ամեն ինչի համար կվճարեն սովորական օգտատերերը:

Ինչպես, վերջիվերջո, կավարտվի վեճը Եվրոպական հանձնաժողովի և Google-ի միջև, մենք կիմանանք մոտ ապագայում:

Leagoo-ն պատրաստում է մատչելի սմարթֆոն` էկրանային սկաներով

Այժմ էկրանի տակ գտնվող, մատնահետքերի սկաներներ օգտագործվում են միայն բարձր արժեք ունեցող մի շարք սմարթֆոններում: Այնուամենայնիվ, Leagoo-ն պատրաստ է այս նորարարությունն ավելի մատչելի դարձնել:

Leagoo S10 սմարթֆոնը կլինի լայնորեն հասանելի առաջին սարքը, որն օգտագործում է մատնահետքի սկաներ և մեծ AMOLED դիսփլեյ` 6.21 դյույմ անկյունագծով: Ակնկալվում է, որ սարքը կաշխատի Snapdragon 710 պրոցեսորի հիման վրա: RAM-ի չափը կազմում է 6 կամ 8 Գբ, իսկ մշտական հիշողությունը` 64, 128 կամ 256 Գբ:

Նորույթի պաշտոնական ներկայացումը տեղի կունենա սեպտեմբերին, իսկ այժմ ընկերությունը սկսել է միջոցներ հավաքել IndieGoGo հարթակում:

Այլ նորություններ.

  • Adobe-ը 2019 թվականին պատրաստվում է թողարկել Photoshop-ի ամբողջական տարբերակ iPad-ի համար:
  • Honor Note 10 սմարթֆոնի ներկայացումը կկայանա օգոստոսի 30-ին: Դրա հիմնական առանձնահատկությունը9 դյույմանոց մեծ էկրանն է:
  • Skype-ի նոր տարբերակը կունենա ձայնագրություններ և տեսագրություններ ձայնագրելու հնարավորություն:
  • Google-ը մտադիր է փոխարինել Android-ները Fuchsia OS-ով: Ըստ հայտնի տվյալների՝ ընկերությունը ցանկանում է առաջիկա երեք տարիների ընթացքում Fuchsia OS-ով աշխատեցնել խելացի գադջետներն ու նոութբուքերը, իսկ 5 տարվա ընթացքում հրաժարվել Adroid-ից սմարթֆոններում:
  • Vivo-ն թողարկելու է աշխարհի առաջին սմարթֆոնը 10 Գբ հիշողությամբ: Այն նաև կստանա ներկառուցված մատնահետքերի սկաներ և եռակի հիմնական տեսախցիկ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս