Բաժիններ՝

Թրամփը խիստ նկատողություն է արել օգնականներին՝ տեսնելով, որ իր կնոջ հեռուստացույցը CNN է ցուցադրում. NYT

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս արտասահման կատարած՝ իր ուղեւորության ընթացքում խիստ նկատողություն է արել օգնականներին, որ նրանք CNN հեռուստաալիքը միացրել են իր կնոջ՝ Մելանյայի անձնական հեռուստացույցին, որը գտնվում է նախագահական ինքնաթիռում: Այս մասին հաղորդել է The New York Times (NYT) թերթը:

Թերթի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել վերջերս Թրամփի արտասահմանյան ուղեւորության ընթացքում: Այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի նախագահը նկատել է, որ ինքնաթիռի սալոնում գտնվող հեռուստացույցը, որը սովորաբար դիտում է նրա կինը, CNN է ցուցադրում, ցասումով է լցվել, հաղորդել է The New York Times -ը:

Պետության ղեկավարը գոռգոռացել է իր օգնականների վրա՝ նրանց մեղադրելով, որ խախտել են իր պահանջներից մեկը, որի համաձայն ինքնաթիռում բոլոր հեռուստացույցները պետք է ցուցադրեն Fox News հեռուստաալիքը, գրել է հրատարակությունը: Թրամփն ավելի վաղ բազմիցս մեղադրել է ամերիկյան լիբերալ զանգվածային լրատվամիջոցներին, որ դրանք, իր կարծիքով՝ կանխակալորեն են վերաբերվում իր եւ իր վարչակազմի որոշումների նկատմամբ:

ԱՄՆ-ի նախագահը պնդել է, որ այնպիսի հեռուստաալիքներ, ինչպիսիք են CNN-ը, NBC-ն, ABC-ն, ինչպես նաեւ մի շարք տպագիր հրատարակություններ, ներառյալ The New York Times-ը, այսպես կոչված «ստահոդ լուրեր» են թխում՝ հրապարակելով անհավաստի տեղեկատվություն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս