Բաժիններ՝

«Այժմ, «ՄՅՈՒ»-ն տարբեր թիմերի խաղացողների խումբ է: Առայժմ մենք չենք կարող ավելի լավ խաղալ». Մոուրինիո

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն մեկնաբանել է «Սան Խոսեի» (0:0) հետ ընկերական խաղի արդյունքը:

«Դա, ըստ էության, մեկ այլ ուսումնական հավաք էր: Այժմ մենք չենք կարող կոչվել թիմ: Այժմ, «ՄՅՈՒ»-ն տարբեր թիմերի խաղացողների խումբ է: Այժմ մենք լավ թիմ չունենք: Առայժմ մենք չենք կարող ավելի լավ խաղալ:

Դժվար է, երբ տասը հիմնական խաղացողները բացակայում են: Բայց մենք փորձում ենք գտնել մոտիվացիան, թեև դա հեշտ չէ: Մենք տարօրինակ իրավիճակում ենք, ուստի մոտիվացիան այն է, որ հնարավորինս լավ մարզվենք, խաղային պրակտիկա ստանանք և երիտասարդներին զարգանալու հնարավորություն ընձեռենք»,- ասել է Մոուրինիոն:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031