Բաժիններ՝

Հաղթանակի կամրջից նետված քաղաքացու վիճակը ծանր է

Հուլիսի 22-ին՝ ժամը 12:18-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին նետվել է Երևան քաղաքի Հաղթանակի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Փրկարարները Հ. Հ.-ին (1934 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031