Բաժիններ՝

«Կաշխատեմ Կիլիան Մբապեին համոզել տեղափոխվել «Լիվերպուլ»». Բրազիլացի կիսապաշտպան Ֆաբինիո

«Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆաբինիոն պատմել է անգլիական ակումբ տեղափոխվելու և Կիլիան Մբապեի հետ նամակագրության մասին:

«Կայի՞ն արդյոք այլ տարբերակներ: Ոչ: Միայն «Լիվերպուլ»: Երբ ես իմացա ակումբի հետաքրքրության մասին, շատ անհանգստացած էի:

Կիլիանն ինձ հաղորդագրություն է ուղարկել՝ շնորհավորելով «Լիվերպուլ» տեղափոխվելու կապակցությամբ: Նա ասաց, որ հաջորդ մրցաշրջանում կմնա ՊՍԺ-ում: Բայց ես կփորձեմ համոզել նրան տեղափոխվել «Լիվերպուլ»»,- ասել է Ֆաբինիոն Liverpool Echo-ին տված հարցազրույցում:

24-ամյա հենակետայինը տեղափոխվեց «Մոնակոյից» 45 մլն եվրոյով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս