Բաժիններ՝

«Իտալիայում Ռոնալդուն ավելի շատ գումար կվաստակի: Իսպանիայում հարկերի հետ կապված խնդիր կա». Լա լիգայի նախագահ

Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը կիսվել է իր կարծիքով Կրիշտիանու Ռոնալդուի՝ «Ռեալ Մադրիդից» «Յուվենթուս» տեղափոխվելու հավանական պատճառների մասին:

«Իտալիայում Ռոնալդուն ավելի շատ գումար կվաստակի: Իսպանիայում հարկերի հետ կապված խնդիր կա: Կարծում եմ, որ ֆինանսապես ավելի նախընտրելի էր, որ նա տեղափոխվեր Իտալիա: Այստեղ՝ Իսպանիայում, հարկային խնդիրներ ունենք: Բոլոր խոշոր առաջնություններից ամենամեծ հարկերն Իսպանիայում են:

Այնպես չէ, որ այլ երկրներում հարկերը շատ ավելի ցածր են: Պարզապես, երբ մենք զգալիորեն ավելի շատ գումարներ եք վաստակում, այս փոքր տարբերությունը խաղացողների համար տպավորիչ է դառնում»,- ասել է Տեբասը Marca TV-ին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031