Բաժիններ՝

Ներկայացվել են գրիչով աշխատող առաջին խելացի ժամացույցները

Ծրագրավորողների մի փոքր խումբ ներկայացրել է նոր խելացի ժամացույցներ՝ նոր ձևաչափով: Ժամացույցը կոչվում է Draverik:

Դրանք աշխատում են սովորական էլեկտրոնային ժամացույցի նման՝ «խելացի» գործառույթներով, սակայն դրանց հնարավորություններն ընդլայնվում են հատուկ գրիչի միջոցով: Գրիչը վաճառվելու է  ժամացույցի հետ միասին:

Գրիչի վրա հատուկ սենսորային տարածություն  է տեղադրվել, որի միջոցով  դուք կարող եք թերթել ցուցակները, կարդալ տեքստերը, մուտք կատարել դեպի մենյու, աշխատել փաստաթղթերով:

Այս միջոցով ժամացույցի հեղինակները փորձել են ավելի հարմարավետ դարձնել խելացի գադջետի օգտագործումը, անել այնպես, որ մատները չփակեն դիսփլեյը:

Կարդացեք նաև

Նախագծի հեղինակները կարծում են, որ այս ժամացույցները շատ հարմար կլինեն բիզնեմենների և ուսանողների համար՝ թե՛ ուսման մեջ, և թե՛ աշխատանքում:

Մնացած դեպքերում  Draverik-ն աշխատում է սովորական խելացի ժամացույցների նման: Դուք կարող եք դիտել սմարթֆոնի ծանուցումները, հաշվել քայլերը, միացնել երաժշտությունը, կատարել այլ գործողություններ:

Արտաքինից դրանք դասական ժամացույցի նման են, ինչպես նաև դրանց վրա կարող եք ամրացնել սովորական  ժամացույցի գոտին:

Draverik ժամացույցների գինը դեռևս չի նշվել, քանի որ նախագծի հեղինակները ներկայացրել են գաղափարը IndieGoGo հարթակում և սպասում են կարծիքների: Այս ժամացույցները բավականին մեծ հետաքրքրություն են առաջացրել:

https://www.youtube.com/watch?v=U0lYLjV6Gnk

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս