
««Ռեալը» հրաշալի թիմ ունի, որ կարող է ընդունել ցանկացած մարտահրավեր». Լոպետեգի

Մադրիդի «Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին խոսել է մադրիդյան ակումբի կազմի մասին նոր մրցաշրջանում:
««Ռեալն» այն տեղն է, որտեղ ես մեծացել եմ: Հիմա ես այստեղ եմ վերադառնում՝ որպես գլխավոր մարզիչ: Սա անհավանական է:
Ես վերադարձել եմ աշխարհի լավագույն ակումբ, բայց ես գիտակցում եմ, որ սա աշխարհի ամենապատասխանատու և պահանջկոտ ակումբն է:
Այժմ մենք քրտնաջան պատրաստվում ենք Եվրոպայի Սուպերգավաթի հանդիպմանն «Ատլետիկոյի» դեմ:
«Ռեալը» հրաշալի թիմ ունի, որ կարող է ընդունել ցանկացած մարտահրավեր»,- հայտարարել է Լոպետեգին:
Սիրարփի Աղաբաբյան