
«Էդվարդ Գրիգորյանը ՊՊԾ գնդում ոչ մի պատահական կրակոց չի արձակել, որևէ անձի հրազենային վնասվածք չի պատճառել». փաստաբան

«Սասնա ծռեր» խմբի գործով Պավլիկ Մանուկյանն այսօր դատարանում «Սասնա ծռերի» գործով աղմկահարույց բացահայտում է արել՝ ասելով, որ պատահական կրակոցը ոչ թե Արմեն Բիլյանն է արձակել, ում մեղադրում են ոստիկանի սպանության մեջ, այլ Էդվարդ Գրիգորյանը, իսկ գնդի տարածքում գտնվող բանկոմատը բացել է Մխիթար Ավետիսյանը:
Պ. Մանուկյանի այս հայտարարությունից հետո փաստաբան Երվանդ Վարոսյանը սոցիալան իր էջում հերքել է Մանուկյանի հայտարարությունը՝ գրելով. ««Սասնա Ծռեր» խմբից Էդվարդ Գրիգորյանը ՊՊԾ գնդում ոչ մի պատահական կրակոց չի արձակել, որևէ անձի հրազենային վնասվածք չի պատճառել»։
https://www.facebook.com/yervand.varosyan.5/posts/1913241888734044