Նիկոլ Փաշինյանը Կապանի համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Նարեկ Ղահրամանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապանի համայնքի ղեկավարի պաշտոնակատար:
««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան`
Նարեկ Ղահրամանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապանի համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,- ասված է որոշման մեջ:
Նարեկ Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել եմ Կապան համայնքի ղեկավարի պաշտոնակատար: Ակնկալում եմ բոլոր կապանցիների աջակցությունը երկրում դրական փոփոխությունները մեր համայնք բերելու գործում»:
https://www.facebook.com/photo.php?fbid=1981926288526572&set=a.465307756855107.128051.100001276612752&type=3&theater