
Ֆրանսիայի հավաքականը 20 տարի անց դարձավ Աշխարհի կրկնակի չեմպիոն

Աշխարհի 2018 թվականի առաջնության եզրափակչում Ֆրանսիայի հավաքականը 4:2 հավով հաղթեց Խորվաթիայի ընտրանուն և պատմության մեջ 2-րդ անգամ դարձավ Աշխարհի չեմպիոն: Հանդիպման 8-րդ րոպեին Գրիզմանի՝ տուգանայինից փոխանցումից հետո Մանջուկիչը պատահմամբ գնդակն ուղարկեց սեփական դարպասը: 10 րոպե անց հիանալի գոլով հաշիվը հավասարեցրեց Իվան Պերիշիչը: Եւս 10 րոպե անց նույն Պերիշիչը դարձավ հակահերոս՝ սեփական տուգանային հրապարակում ձեռքով խաղալով, և մրցավարը նշանակեց 11 մետրանոց: Գրիզմանը դիպուկ էր՝ 2:1: 59-րդ րոպեին հաշվենկատ հարվածով գոլի հեղինակ դարձավ Պոլ Պոգբան: 6 րոպե անց հեռու տարածությունից Մբապեն դիպուկ հարվածեց՝ հանելով հաղթողի վերաբերյալ հարցերը:
69-րդ րոպեին Լորիսը կոպտորեն սխալվեց, Մանջուկիչից գնդակն անդրադարձավ և հայտնվեց դարպասում՝ 4:2: Այսքանով ամեն ինչ ավարտվեց:
Ֆրանսիայի հավաքականը պատմության մեջ 2-րդ անգամ (առաջինը՝ 1998թ.) դարձավ Աշխարհի չեմպիոն: