
«Չեմպիոնների լիգայում իմ բոլոր չորս հաղթանակները կփոխեի Աշխարհի գավաթի հետ». Լուկա Մոդրիչ

Խորվաթիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը կիսվել է իր սպասումներով 2018 թվականի Աշխարհի գավաթի եզրափակչի մասին: Հիշեցնենք, որ Խորվաթիայի հավաքականը կհանդիպի Ֆրանսիայի ընտրանուն: Խաղը տեղի կունենա հուլիսի 15-ին, «Լուժնիկիում»:
«Չեմպիոնների լիգայում իմ բոլոր չորս հաղթանակները կփոխեի Աշխարհի գավաթի հետ:
Կարևոր չէ, թե ինչ տեղի կունենա եզրափակչում: Սա խորվաթական սպորտի համար ամենամեծ նվաճումն է, բայց մենք պետք է փորձենք դառնալ չեմպիոն:
Մենք լի ենք վստահությամբ, մենք ունենք բնավորություն և մնացած ամեն ինչը, որ պետք է թիմին աշխարհի չեմպիոն դառնալու համար: Բոլորը հարցնում են «Ոսկե գնդակի» մասին, բայց դա ինձ չի անհանգստացնում: Մենք պետք է դա անենք: Եթե մենք չանենք վերջին քայլը … մենք պետք է դա անենք»,- նշել է Մոդրիչը:
Սիրարփի Աղաբաբյան