Բաժիններ՝

«Աշխարհի գավաթը հաղթելու դեպքում ես դաջվածք կանեմ: Ճակատի վրա շատ տեղ կա». Ռակիտիչ

Խորվաթիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Իվան Ռակիտիչն Աշխարհի առաջնության կիսաեզրափակչից հետո կատակել է, որ Աշխարհի գավաթում հաղթանակի դեպքում պատրաստ է դաջվածք անել իր ճակատին:

– Հնարավոր չէ ավելի լավ զգացումներ հորինել: Ամենասկզբից, երբ սկսեցի խաղալ Խորվաթիայի ազգային հավաքականի կազմում, Աշխարհի գավաթի եզրափակչում խաղալը նվիրական երազանք էր:

Թեև եկեք անկեղծ լինենք, սկզբում մենք երազում էինք ընդամենը խոշոր մրցաշարերի եզրափակիչ փուլեր դուրս գալու մասին: Այժմ մենք պարզապես երջանիկ ենք:

– Արդյո՞ք հաջողության դեպքում կանեք նոր դաջվածք:

– Այո: Աշխարհի գավաթը հաղթելու դեպքում ես դաջվածք կանեմ: Ճակատի վրա շատ տեղ կա: Սակայն պետք է խորհրդակցեմ կնոջս հետ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031