Բաժիններ՝

Նախաճաշ յուրաքանչյուրի համար. սենդվիչ ձվով, պանրով և բեկոնով

Բաղադրիչներ

1. Կլոր փափուկ հացիկ – 1 հատ
2. Հավկիթ – 1 հատ
3. Փափուկ պանիր – 2 շերտ
4. Աղ, սև պղպեղ՝ ըստ ճաշակի
5. Բեկոն (կամ խոզապուխտ) – 2 շերտ

Պատրաստման եղանակը

1. Հացիկի կափարիչը կտրել, փափուկ զանգվածը հանել:

2. Հատակին և պատերին բեկոն դնել:

3. Ձուն կոտրել, համեմել:

4. Ձվի վրա պանրի շերտերը դնել, ծածկել հացի կափարիչով և 45 վայրկյան թխել միկրոալիքային վառարանում, հզորությունը՝ 800 վտ: Համեղ նախաճաշը պատրաստ է:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս