
Լավաշով պատրաստված ուտեստներ՝ ցանկացած առիթի համար. 5 տարբերակ

Բացում ենք բարակ լավաշը, այն պատում ենք համեղ միջուկով և ռուլետի նման փաթաթում ենք: Միջուկը կլանելու համար լավաշին տվեք 30 րոպե ժամանակ, այնուհետև մատուցեք:
Միջուկներ լավաշով ռուլետների համար.
1. 200 գ կաթնաշոռը խառնել սխտորի և սամիթի հետ, ավելացնել մայոնեզ, խառնել:
2. Քերիչով անցկացնել 200 գ խոզապուխտ և 100 գ պանիր: Ավելացնել 100 գ կորեական գազար, սամիթ և մայոնեզ:
3. Քերիչով անցկացնել 200 գ պանիր: Ավելացնել աղ, մայոնեզ և շատ կանաչեղեն, մասնավորապես՝ սամիթ և մաղադանոս:
4. Քերել 1 թարմ գազար և 2 թարմ վարունգ: Ավելացնել 2 լոլիկ, 2 ձու, սխտոր, մանրացրած ընկույզ, մաղադանոս, սամիթ, մայոնեզ:
5. Մանրացնել 1 տուփ խեցգետնի ձողիկներ: Ավելացնել մանրացված մաղադանոս և սամիթ, սխտոր և մայոնեզ՝ ըստ ճաշակի: Լցոնը չպետք է ջրիկ լինի: Ավելացնել 100 գ պանիր և խառնել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը