
«Մա՛շենկա, փոքրի՛կս, արի՛ այստեղ, տեսնենք՝ ինչպես կնայվես». Լուկաշենկոն «Միսս Բելառուս»-ին առաջարկել է ղեկավարել «կոլխոզը»

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն «Ռոդինա» կոլտնտեսություն կատարած աշխատանքային այցի ժամանակ առաջարկել է «Միսս Բելառուս-2018» տիտղոսին արժանացած գեղեցկուհուն՝ Մարիա Վասիլևիչին, աշխատել այնտեղ:
Այս մասին տեղեկացնում է Sputnik Беларусь-ը:
Լուկաշենկոն իրեն ուղեկցող գեղեցկուհուն առաջարկել է ղեկավարել կոլտնտեսությունը՝ զբաղեցնելով նախագահի աթոռ՝ չբացառելով, որ մի օր Վասիլևիչը գլխավորի որևէ ագրոտնտեսություն:
«Մա՛շենկա, փոքրի՛կս, արի՛ այստեղ: Արի տեսնենք՝ ինչպես կնայվես «Կուպալովսկոյե» ագրոհոլդինգում (այլ ագրոտնտեսության անվանում)»,-ասել է Լուկաշենկոն:
Ի պատասխան մոդելը նշել է, որ երկամյա պայմանագիր ունի մոդելային գործակալության հետ, սակայն դրա ժամկետի լրանալուց հետո պատրաստ է նախագահի նշած գործին անցնել: