
Թրամփը չի բացառել, որ Պուտինի հետ կքննարկի Բալթիկայում ԱՄՆ-ի զորավարժությունների դադարեցման հարցը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ հուլիսի 16-ին Հելսինկիում Վլադիմիր Պուտինի հետ կայանալիք հանդիպմանը կարող է քննարկել Բալթիկայի երկրներում ամերիկացի զինվորականների զորավարժությունների դադարեցման հարցը: Ինչպես հաղորդել է Reutres գործակալությունը, հուլիսի 12-ին այս խոսքով Թրամփը հանդես է եկել Բրյուսելում կայացած արտապլանային մամուլի ասուլիսում, որտեղ տեղի է ունենում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը:
Թրամփի արտահայտությունը հնչել է ի պատասխան այն հարցի, թե Հելսինկիում կայանալիք հանդիպմանը կքննարկվեն արդյոք Ռազմավարական հարձակողական սպառազինություններ-3 պայմանագրի երկարաձգման խնդիրները, Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների վերացման պայմանագրի թեման, որի խախտման մեջ ամերիկյան կողմը մեղադրում է Ռուսաստանին, ինչպես նաեւ Բալթիկայի երկրներում ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի զորավարժությոնների դադարեցման հարցը, ինչը պնդում է Ռուսաստանը: «Հնարավոր է, մենք քննարկենք դա,- պատասխանլ է Թրամփը:- Ես ցանկանում եմ ասել, որ մենք կքննարկենք այդ երեք հարցերը եւ շատ այլ հարցեր: Մենք կխոսենք դրանց մասին», հաղորդել է ՏԱՍՍ-ը: