
Փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը. տուժածներ չկան

Հուլիսի 12-ին, ժամը 13:04-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի թիվ 40 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:14-ին, մարվել՝ 13:17-ին: Այրվել են «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայի շարժիչն՝ ամբողջությամբ, սրահը, դիմային հատվածը և անվադողերը՝ մասամբ:
Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: