Հայաստան-ԵՄ վիզային ռեժիմի ազատականացմանը պետք է նախորդի հատուկ մասնագիտացված երկխոսություն. դեսպան

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտի կարծիքով՝ Հայաստան-ԵՄ վիզային ռեժիմի ազատականացմանը պետք է նախորդի հատուկ մասնագիտական երկխոսություն: Իսկ այդ խոսակցության մեկնարկը կտրվի այն ժամանակ, երբ Եվրոպական հանձնաժողովը կհամարի, որ բոլոր անհրաժեշտ պայմանները կետ առ կետ արդեն ապահովված են Հայաստանում:

«Երկխոսությունը, բնականաբար, պետք է հիմք ծառայի, որպեսզի վիզաների տրամադրման դյուրինացման գաղափարը կենսագործվի: Այդ խոսակցության մեկնարկը կտրվի այն ժամանակ, երբ Եվրոպական հանձնաժողովը կհամարի, որ բոլոր անհրաժեշտ պայամնները կետ առ կետ արդեն ապահովված են»,-ասաց Լաքոտը:

Նրա խոսքով՝ հաջորդ շաբաթ Հայաստանում տեղի կունենա հանդիպում՝ ապաստան խնդրողների և քաղաքացիություն չունեցող անձանց հարցերով զբաղվող ֆրանսիական գործակալության մասնակցությամբ: Դեսպանի հավաստմամբ՝ ֆրանսիական գործակալությունը տեղում հենց կծանոթանա իրավիճակին և ի զորու կլինի գնահատում կատարելու՝ ապաստան տալ, թե ոչ: Այդ դեպքում գործընթացն ավելի արագ և դյուրին կլինի, քան եթե ՀՀ քաղաքացիները դիմեն ապաստան ստանալու համար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031