
Թրամփը չի սպառնացել ՆԱՏՕ-ից դուրս գալով, պահանջել է ավելացնել պաշտպանության ծախսերը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի երկրորդ օրը պահանջել է վերսկսել քննարկումը պաշտպանության եվրոպական ծախսերի շուրջը, սակայն չի սպառնացել դաշինքից դուրս գալով: Այս մասին լրագրողներին հայտնել է եվրոպական պատվիրակություններից մեկի մի դիվանագիտական աղբյուր:
«Երբ (Ուկրաինային եւ Վրաստանին նվիրված հանդիպմանը) հերթը հասավ Թրամփին, նա վերադարձավ պաշտպանության ծախսերի թեմային: Դրանից հետո (ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս) Ստոլտենբերգը գումարել է Հյուսիսատլանտայն խորհրդի (արտահերթ) նիստ՝ ներդրումների հարցի քննարկման համար»,- ասել է դիվանագետը: «Ո՛չ, նա (Թրամփը) չսպառնաց դուրս գալ ՆԱՏՕ-ից»,- շարունակել է դիվանագետը՝ պատասխանելով լրագրողների հարցերին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: