«Սասունցի Դավիթ» կայարանի շուկայի մուտքի մոտ անհայտ անձը գողացել է գետնին դրված պայուսակը
Հունիսի 12-ին ոստիկանության Էրեբունու բաժնում մի քաղաքացուհուց դիմում է ստացվել դրամապանակը կորցրելու վերաբերյալ:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ հունիսի 9-ին՝ ժամը 09.30-ին, մետրոյի «Սասունցի Դավիթ» կայարանի շուկայի մուտքի մոտ անհայտ անձը գողացել է գետնին դրված պայուսակը, որի մեջ եղել է դրամապանակ, անձնագիր, սոցիալական քարտ և բջջային հեռախոս` պատճառելով 202.000 դրամի վնաս:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված գողությունը կատարել է 1953 թվականին ծնված Սիրվարդ Ա.-ն, ով հուլիսի 11-ին ներկայացել է քննչական բաժին և տվել խոստովանական ցուցմունք:
Գողոնը մասամբ առգրավվել է:
Կատարվում է քննություն: