Բաժիններ՝

Բազուկով աղցան ձմեռվա համար

Բաղադրիչներ

1. Բազուկ – 4.5 կգ
2. Սոխ – 500 գ
3. Քաղցր պղպեղ – 500 գ
4. Լոլիկ – 1.5 կգ
5. Քացախ (9 տոկոսանոց) – 200-250 մլ
6. Աղ – 2 ճ/գ
7. Սխտոր – 200գ
8. Բուսայուղ – 0.5 լ
9. Մաղադանոս – 3 փունջ

Պատրաստման եղանակը

1. Լոլիկն անցկացնել մսաղացով:

2. Պղպեղը մանր կտրատել:

3. Աղալ սխտորը և կանաչին:

4. Սոխը մանր կտրատել:

5. Մեծ կաթսայի մեջ տաքացնել բուսայուղը և 10 րոպե տապակել սոխը, հետո ավելացնել լոլիկը, քացախը, սխտորը, մանրացրած կանաչին, աղը, շաքարավազը և պղպեղը՝ ըստ ճաշակի:

6. Երբ զանգվածը սկսի եռալ, ավելացնել քերած բազուկը, քաղցր պղպեղը և եփել 40-45 րոպե:

7. Աղցանը լցնել ստերիլ բանկաների մեջ և փակել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս