Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ֆեդերիկա Մոգերինիի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում հանդիպել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի հետ:

Ինչպես Բրյուսելից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, հանդիպմանը մասնակցել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, Բելգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանը և վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանը։

Ֆեդերիկա Մոգերինիի հետ հանդիպումից հետո Փաշինյանը մեկնելու է «Cinquantenaire» համալիր, ուր ժամանել են նաև մյուս պատվիրակությունների ղեկավարները։

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031