
Արմեն Սարգսյանի պատասխանը Հրանտ Բագրատյանին

Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հայտարարել է, թե «Ամուլսարի հետևում կանգնած է եղել գործող նախագահ Արմեն Սարգսյանը, ով հետագայում վաճառել է և դուրս եկել»: Հ. Բագրատյանի հայտարարությունը մեկնաբանելու 168.am-ի խնդրանքին ի պատասխան՝ Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին հետևյալը.
«Հանրապետության նախագահը բազմիցս է պարզաբանել իր առնչությունը «Լիդիան» ընկերությանը և Ամուլսարի հանքի գործարքին. նա ընդամենը մի քանի ամիս հասարակական հիմունքներով եղել է «Լիդիան» ընկերության տնօրենների խորհրդի անկախ անդամ և երբևէ չի եղել «Լիդիան» ընկերության բաժնետեր: Առավել ևս, նա որևէ առնչություն չունի պարոն Բագրատյանի նշած առք ու վաճառքի հետ, ոչինչ չի գնել և չի վաճառել»:
Հիշեցնենք, որ Հ. Բագրատյանի այդ մեղադրանքներին անդրադարձել էր նաև «Լիդիան Արմենիա» ընկերությունը։