Բաժիններ՝

Հրեհ Երևանում. մեկնել է չորս մարտական հաշվարկ

Հուլիսի 10-ին՝ ժամը 18:17-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շարուրի փողոցի 47/1 հասցեում գտնվող արտադրամասի տանիքում հրդեհ է բռնկվել:

Հրդեհի բարդության «Բիս 1» կանչով դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շարուրի փողոցի թիվ 47/1 հասցեում գտնվող գրասենյակի տանիքում և Արարատյան փողոցի թիվ 90/26 հասցեում գտնվող պահեստի բակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:57-ին, մարվել՝ 19:23-ին: Շարուրի փողոցի թիվ 47/1 հասցեում այրվել է տանիքի ապակե բամբակյա ջերմամեկուսիչ շերտը (մոտ 10 քմ), ջերմահարվել՝ կախովի առաստաղը (մոտ 20 քմ), իսկ Արարատյան փողոցի թիվ 90/26 հասցեում՝ ապակե բամբակ, ստվարաթուղթ և փայտանյութ (մոտ 2,5 խմ):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031