
Թրամփն իրեն համարել է ամենաժողովրդականություն վայելող հանրապետականը կուսակցության պատմության մեջ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իրեն համարել է ամենաժողովրդականություն վայելող հանրապետական-քաղաքական գործիչը կուսակցության ամբողջ պատմության մեջ: Հուլիսի 10-ին համապատասխան գրությունը նա արել է Twitter-ի իր էջում։
«Հասարակական կարծիքի նոր հարցումը ցույց է տալիս, որ Թրամփը (հարցմանը մասնակցողների) ավելի քան 90 տոկոսի պաշտպանությամբ ամենաժողովրդականություն վայելող հանրապետականն է կուսակցության պատմության մեջ: Հիանալի՛է»,- նշել է նախագահը:
Թրամփն իր կողմնակիցներին շնորհակալություն է հայտնել՝ պարզաբանելով, որ նրանց աջակցության շնորհիվ երկիրն արագորեն զարգանում է: «Մյուս երկրները ցանկանում են խելազուրկ առեւտրական համաձայնություններ սահմանել: (ԱՄՆ-ի) տնտեսությունը բուռն կերպով աճում է: Գերագույն դատարանի կազմի թեկնածուն գերազանց արձագանքներ է ստանում»,- թվարկել է Թրամփն իր կարծիքով առավել էական իրադարձությունները, որոնք վերջին ժամանակներս ԱՄՆ-ում տեղն են ունեցել իր ղեկավարությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: