Բաժիններ՝

Կանադան Լատվիայում ՆԱՏՕ-ի գումարտակը կղեկավարի մինչև 2023 թվականը

Կանադան Լատվիայում ՆԱՏՕ-ի գումարտակի՝ իր ղեկավարումը կերկարաձգի եւս չորս տարով: Այս մասին հայտարարել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն։

Թրյուդոյի խոսքով, որը մեջբերում է LETA լրավական գործակալությունը, գումարտակի ղեկավարման՝ Կանադայի ընթացիկ մանդատը, որը լրանում է 2019 թվականին, կերկարաձգվի մինչեւ 2023 թվականը: Այս մասին Թրյուդոն հայտարարել է՝ ամփոփելով Լատվիայի վարչապետ Մարիս Կուչինսկիսի հետ բանակցությունների արդյունքները:

Լատվիայի արտգործնախարարության ղեկավար Էդգարս Ռինկեւիչսը հուլիսի 10-ին իր Twitter-ում շնորհակալություն է հայտնել «մեր կանադացի բարեկամներին եւ դաշնակիցներին Լատվիայի անկախության եւ անվտանգության ամրապնդման գործում համերաշխության եւ աջակցության համար»: 2016 թվականի հուլիսին Վարշավայում դաշինքի գագաթնաժողում որոշում ընդունվեց 2017 թվականի սկզբից Բալթիկայի երկրներում եւ Լեհաստանում չորս բազմազգ գումարտակների ծավալման մասին:

Լատվիայում ՆԱՏՕ-ի խմբավորման թվաքանակը կազմում է ավելի քան հազար մարդ: Դրա կազմի մեջ են մտնում զինծառայողներ Ալբանիայից, Կանադայից, Իսպանիայից, Իտալիայից, Լեհաստանից եւ Սլովանիայից: Օտտավան հանրապետություն է ուղարկել 455 հետեւակային, զրահամեքենաներ եւ հետախուզական դասակ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս