Դադարեցրեք մազաթափությունը. հրաշագործ տոնիկ, որը կօգնի երկար ու խիտ մազեր ունենալ

Մազաթափությունը դադարեցնելու համար հարկավոր է հասկանալ դրա պատճառները և ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ դրանք վերացնելու համար։

Fithacker.ru-ն բաղադրատոմս է ներկայացրել, որը կօգնի դադարեցնել մազաթափությունը, երկար ու խիտ մազեր ունենալ։ Դրական արդյունքը կարող եք նկատել արդեն իսկ երկու շաբաթ անց։ Լավագույն արդյունքի հասնելու համար խորհուրդ է տրվում օգտագործել շաբաթվա ընթացքում 2-3 անգամ։

Բաղադրիչներ

  • 200 մլ կոկոսի յուղ
  • 30 մլ գերչակի յուղ
  • 2 թեյի գդալ քունջութի սերմ
  • 4 թեյի գդալ շամբալայի սերմ
  • 2 թեյի գդալ սոխի սերմ
  • կես կտրատած սոխ
  • կարրի պղպեղ
  • 2-3 թեյի գդալ ամլայի (փշահաղարջ) փոշի
  • 4 թեյի գդալ «Брингарадж» փոշի
  • 3 պարկուճ վիտամին E:

Պատրաստման եղանակը

Կարդացեք նաև

  • Նախ հարկավոր է թույլ կրակի վրա տաքացնել 200 մլ կոկոսի յուղը։ Ավելացրեք կարրիի տերևները, մանր կտրատած սոխն ավելացրեք յուղին, եռացրեք 5 րոպե։
  • 5 րոպե անց ավելացրեք քունջութի, շամբալայի և սոխի սերմերը։ Եվս 10 րոպե թողեք կրակին՝ այդ ընթացքում անընդհատ խառնելով։
  • Ավելացրեք ամլայի և «Брингарадж» փոշիները։ Թողեք կրակին ևս 15 րոպե, խառնեք։
  • Անջատեք կրակը, թողեք սառչի։
  • Սառեցրեք, պահեք տարայի մեջ։
  • Վերջում ավելացրեք գերչակի յուղն ու վիտամին E-ն։ Լավ խառնեք։ Քսեք մազերին, թողեք մոտ 2 օր ժամ, լվացեք։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս