ՎՏԲ-Հայաստան Բանկը և Mastercard-ը գործարկում են #երբշահումես ակցիան

ՎՏԲ-Հայաստան Բանկը Mastercard միջազգային վճարային համակարգի հետ համատեղ հայտարարում են հերթական` անկանխիկ վճարումները խթանող արշավի մեկնարկի մասին: Կատարելով գնումներ և վճարելով ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard վճարային քարտերով, հաճախորդները կստանան հնարավորություն շահելու արժեքավոր մրցանակներ՝ կենցաղային տեխնիկայի ձերքբերման հավաստագրեր և գլխավոր մրցանակ՝ Renault Logan ավտոմեքենա:
Ակցիային մասնակցելու համար ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից թողարկված Mastercard քարտապաններին, ինչպես նաև նրանց, ովքեր կձևակերպեն ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard քարտեր ակցիայի անցկացման ընթացքում, անհրաժեշտ է 01.07.2018 թ.-ից մինչև 01.10.2018 թ. ներառյալ ընկած ժամանակահատվածում կատարել անկանխիկ գործարքներ` նվազագույնը 100.000 ՀՀ դրամ և ավելի գումարի չափով ՀՀ և արտերկրի բոլոր առևտրի/սպասարկման կետերում, ինչպես նաև ինտերնետում, կուտակել բոնուսներ և մասնակցել Բանկի կողմից խաղարկվող արժեքավոր մրցանակների խաղարկությանը:

Ակցիայի ավարտից հետո 100 ամենաշատ բոնուսային միավոր կուտակած քարտապանները կմասնակցեն կենցաղային տեխնիկայի ձեռքբերման 10 հավաստագրերի և գլխավոր մրցանակ` Renault Logan ավտոմեքենայի խաղարկությանը:

Խաղարկությունը կանցկացվի վիճակախաղի միջոցով և ուղիղ եթերով կհեռարձակվի հեռուստատեսությամբ:

#երբշահումես ակցիայի անկացման մանրամասն պայմաններին կարելի է ծանոթանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում, www.vtb.am պաշտոնական կայքում, ինչպես նաև զանգահարելով ՎՏԲ-Հայաստան Բանկի Միասնական տեղեկատվական կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

Տեսանյութեր

Լրահոս