
«Ռեալը» մտադիր է վաճառել Ռոնալդուին և ստորագրել Ազարին, Իկարդիին

Վերջին ժամանակներս ավելի է հաճախացել տեղեկությունն այն մասին, որ Կրիշտիանու Ռոնալդուն տեղափոխվելու է «Յուվենթուս»:
Ինչպես հաղորդում է Sportitalia-ն, մադրիդցիներն արդեն որոշել են, թե ում են գնելու պորտուգալացուն փոխարինելու համար: Այդ ֆուտբոլիստներն են լինելու Էդեն Ազարը և Մաուրո Իկարդին:
Ակումբում Ազարին տեսնելու ցանկություն անձամբ դրսևորում է «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը, ով պատրաստ է գումար չխնայել բելգիացի կիսապաշտպանի համար: Ինչ վերաբերում է Իկարդիին, ապա մադրիդցիները նրան կարող են ձեռք բերել 110 մլն եվրոյով: Հենց այդքան է Մաուրոյի հրաժարագինն արտասահմանյան ակումբների համար:
Պատրաստեց Անի Գաբուզյանը