Արդշինբանկը` «Գորիսը` 2018 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջպետական ծրագրի աջակից
Արդշինբանկը աջակցում է «Գորիսը` 2018 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջպետական ծրագրի իրականացմանը: Սույն թվականի հուլիսի 7-8 տեղի կունենա ծրագրի հանդիսավոր բացման արարողությունը, որին ներկա գտնվելու նպատակով Հայաստան են ժամանել ավելի քան 250 հոգուց բաղկացած պատվիրակություններ:
Ծրագրի բացման շրջանակներում տեղի կունենան «Զանգեր» հուշարձանի, ART EXPO ժամանակակից արվեստի ցուցադրության, Ս. Խանզադյանի թանգարանի, սրճարան-գրադարանի բացումները, ԱՊՀ սիմֆոնիկ և Երևանի ջազ նվագախմբերի համերգները: Կանցկացվեն «Թթի», «Գորիսի օր» և ԱՊՀ երկրների DJ փառատոները, ինչպես նաև ԱՊՀ ազգային պարերի բացօթյա ֆլեշմոբ և «Հին Գորիս» ալբոմի շնարհանդեսը:
«Գորիսը` 2018 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջպետական ծրագիրն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության, Արդշինբանկի, ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի, Գորիսի համայնքապետարանի և Սյունիքի մարզպետարանի համաֆինանսավորմամբ:
ԱՊՀ մշակութային մայրաքաղաք են հռչակվում երկրի մայրաքաղաք չհանդիսացող քաղաքները՝ տվյալ երկրի առաջարկով: Գորիս քաղաքը որպես 2018 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակելու մասին որոշումը կայացվել է ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների 2017 թվականի խորհրդի նիստի ժամանակ: Ծրագրի նպատակն է ԱՊՀ անդամ-պետությունների մշակութային ներուժի միավորումը, մշակութային կապերի ընդլայնումը, ինչը կխթանի ընտրված քաղաքի մշակութային, սոցիալական, տնտեսական և հասարակական զարգացմանը։
***
Global Finance ամերիկյան հեղինակավոր ամսագիրն Արդշինբանկին ճանաչել է 2018թ. «Տարվա լավագույն բանկը Հայաստանում: Բանկը Հայաստանի միակ մասնավորկառույցն է, որն ունի միջազգային հեղինակավոր վարկանշային երկու գործակալություններից (Moody’s և Fitch) ստացված վարկանիշ՝ հավասար ՀայաստանիՀանրապետության վարկանշային մակարդակին և միակ մասնավոր կառույցն է ՀՀ-ում, որը միջազգային կապիտալի շուկաներում թողարկել է Եվրոպարտատոմսեր: