Երբ օրգանիզմին չի բավարարում B12 վիտամինի մակարդակը. ուշադիր եղեք
Վիտամին B12-ի բավարար մակարդակը չափազանց կարևոր է օրգանիզմի նորմալ կենսագործունեության համար: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ այս վիտամինի անբավարար մակարդակի դեպքում նկատվում են հետևյալ նշանները:
Հոգնածություն: Վիտամին B12-ի անբավարար մակարդակի դեպքում օրգանիզմն անհրաժեշտ քանակով թթվածին և էներգիա չի ստանում:
Զգայունություն, թմրածություն: Վերջույթների թմրածությունը, որն ուղեկցվում է ծակոցներով, կարող է վկայել այս վիտամինի անբավարար մակարդակի մասին: Խորհրդակցեք բժշկի հետ՝ վեր հանելու համար խնդրի պատճառը:
Հոդացավեր: Ուժեղ հոդացավերը, որոնք պայմանավորված չեն վնասվածքով կամ քրոնիկ բորբոքմամբ, կարող են տագնապայնության հետևանք լինել: Ռեֆլեքսների թուլացումը ևս կարող է վկայել B12 վիտամինի անբավարար մակարդակի մասին:
Արագ սրտխփոց, շնչահեղձություն: Շնչահեղձությունն ու սրտխփոցը կարող են կապված լինել այս վիտամինի անբավարար մակարդակի հետ:
Թուլություն: Մկանային թուլությունը, հավասարակշռության խախտումները կարող են պայմանավորված լինել այս վիտամինի անբավարար մակարդակով:
Դեղնություն: Այս խնդիրը կարող է պայմանավորված լինել նաև այլ լուրջ առողջական խնդիրներով:
Լեզվի բորբոքում: Վիտամին B12-ի անբավարար մակարդակի դեպքում կարող է նկատվել լեզվի բորբոքում:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը