Կենդանակերպի նշաններ, ում ճանապարհն ամենաբարդն է
Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների կյանքը լի է փորձություններով, իսկ երջանկության ու հաջողության տանող ճանապարհն այնքան էլ հարթ չէ, որքան թվում է:
Ձկներ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հեշտությամբ են պատասխանատվություն ստանձնում, կարևոր որոշում կայացնում: Չափազանց կասկածամիտ են, ընկալունակ, այդ պատճառով դժվարությամբ են հաղթահարում փորձությունները: Ձկները հաճախ են ներքին լարվածություն ունենում, շատ էներգիա են կորցնում սեփական ապրումների պատճառով:
Կարիճ: Սովոր են ամեն բանի հասնել պայքարի և սեփական կամակորության շնորհիվ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները չեն հավատում ճակատագրի բարյացակամությանը, մեծամասամբ հույս են դնում միայն իրենց վրա: Կարիճները բավական մեծ դժվարությամբ են հասնում սեփական նպատակներին, միշտ լարված են, հավաքված: Երբեմն նրանց չի բավականացնում հավատը հաջողությանն ու ինտուիցիային վստահելը:
Կշեռք: Շատ էներգիա են ծախսում՝ հասարակության մեջ ընդգրկվելու համար, որում ապրում են մյուսների սպասումներն իրականացնելու համար: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների համար դժվար է հասկանալ և մշակել սեփական դիրքորոշումը, իրականացնել իրենց նպատակները, ուշադրություն չդարձնել մյուսների կարծիքին: Երբ Կշեռքները ինքնավստահություն են ձեռք բերում և ազնիվ վարքագիծ դրսևորում, ավելի հեշտ են ապրում:
Խոյ: Խնդիրներն ու դժվարությունը սրտին շատ մոտ են ընդունում: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հակված չեն վստահել մարդկանց, ինչը լուրջ խոչընդոտ է դառնում լավ հարաբերություններ կառուցելու ճանապարհին: Խոյերը չափազանց էմոցիոնալ են արձագանքում կյանքում պատահող փոքր խնդիրներին, հաճախ են փորձում խնդիրները միայնակ լուծել, ինչը նրանց ճանապարհն առավել բարդ է դարձնում:
Խեցգետին: Շատ զգուշավոր են, սովոր են փախչել խնդիրներից: Դժվարությամբ են հաղթահարում բարդ պահերը, երկար ժամանակ են վատնում սեփական զգացմունքների դեմ պայքարում: Երազում են երջանկության մասին, բայց հաճախ նրանց չի բավականացնում համարձակությունը՝ հաջողությանն ընդառաջ գնալու համար: Երբեմն Խեցգետինները պետք է ավելի բաց և ինքնավստահ լինեն:
Նյութը luna.net-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը