Մի արհամարհեք այս նշանները. 5 մթերք, որոնք կօգնեն շտկել իրավիճակը
Անեմիային բնորոշ է արյան մեջ հեմոգլոբինի ցածր մակարդակը, երկաթի անբավարարությունը: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ անեմիայի մասին կարող են վկայել մի շարք ախտանշաններ, որոնք հարկավոր չէ անուշադրության մատնել: Երկաթի անբավարար մակարդակը կարող է պայմանավորված լինել աղեստամոքսային պաթոլոգիաներով կամ դժբախտ պատահարների հետևանքով մեծ քանակով արյան կորստով, ծանր դաշտանային ցիկլով:
Անեմիայի մասին վկայում են հետևյալ նշանները.
- հոգնածություն, էներգիայի անբավարար մակարդակ
- օդի պակաս
- տախիկարդիա, սրտխփոց, սրտի հաճախակի զարկեր
- ցավ կրծքավանդակում
- ջղաձգումներ
- դաշտանային ցիկլի փոփոխություններ
- նյութափոխանակության խանգարումներ:
Հարկավոր է հաշվի առնել, որ անեմիան ազդում է թե ֆիզիկական, թե հոգեկան առողջության վրա: Մարդիկ դժվարությամբ են կենտրոնանում, անկարևոր երևույթները սկսում են նյարդայնացնել, խնդիրներ են առաջանում շփման ընթացքում: Անեմիայի դեպքում հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ և բուժում ստանալ, ինչպես նաև հետևել սննդակարգի, որը հարուստ կլինի երկաթով:
Սպանախ: Այս բանջարեղենը հարուստ է երկաթով, բջջանյութով. A, B9, C, E վիտամիններով, կալցիումով, բետա-կարոտինով:
Կենդանական ծագման մթերք: Երկաթով հարուստ է կենդանական ծագման մթերքը, ընդ որում, այն ավելի լավ է յուրացվում, քան բուսական ծագման երկաթը: Կարմիր միսը, լյարդը, ծովամթերքը խորհուրդ են տրվում անեմիայի դեպքում:
Ամբողջահատիկից պատրաստված հաց: Անեմիայի դեպքում խորհուրդ է տրվում նախապատվություն տալ ամբողջահատիկից պատրաստված հացին:
Ձու: Ձուն պարտադիր պետք է ներառված լինի սննդակարգում: Այն օրգանիզմին կօգնի ոչ միայն երկաթ ստանալ, այլև այլ սննդարար նյութեր, որոնք անհրաժեշտ են ոսկորների, մկանների ամրապնդման համար:
Նուռ: Նուռը մեծ քանակով երկաթ է պարունակում, որը հեշտությամբ յուրացվում է արյան կողմից: Այս միրգը հարուստ է նաև վիտամիններով, բջջանյութով, կալիումով:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը