Բաժիններ՝

«Հեղափոխությունից հետո ՏՄՊՊՀ-ն նույն տեմպով ու ակտիվությամբ շարունակում է աշխատել». Արտակ Շաբոյան

Այսօր ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական hանձնաժողովի նիստից հետո լրագրողներից մեկը հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանից հետաքրքրվեց, թե ինչո՞վ է պայմանավորված, որ մինչև հեղափոխությունը ՏՄՊՊՀ-ն ավելի ակտիվ էր աշխատում, քան դրանից հետո:

Ի պատասխան՝ Ա. Շաբոյանն ասաց. «Հանձնաժողովը մշտապես այս տարիների ընթացքում աշխատել է ակտիվ ու շարունակում է նույն տեմպով ու ոգով աշխատել, պարզապես հնարավոր է՝ իրազեկվածության կամ հանձնաժողովի լուսաբանման աստիճանն է ավելի նվազել: Մենք հիմնականում իրազեկում ենք բոլոր այն խնդիրները, որոնք հետաքրքրում են հասարակությանը, գտնվում են հասարակության ուշադրության կենտրոնում: Ինչ վերաբերում է մեր աշխատանքներին, կարող եք դիմել մեզ ու պահանջել մեր կողմից իրականացված աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն ու տեսնեք, որ մեր աշխատանքային գործունեության մեջ որևէ բան չի փոխվել, ու հանձնաժողովը նույն տեմպով ու ակտիվությամբ շարունակում է աշխատել»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս