
«Ռեալը» պատրաստ է 100 մլն եվրոյով Ռոնալդուին վաճառել «Յուվենթուսին»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իսկապես կարող է փոխել ակումբն այս ամառ:
Ինչպես հաղորդում է Marca-ն՝ հղելով La Sexta հեռուստաալիքի Jugones հաղորդմանը, մադրիդցիները պատրաստ են «Յուվենթուսին» վաճառել ֆուտբոլիստին 100 մլն եվրոյով:
Թուրինյան ակումբը 33-ամյա պորտուգալացուն պատրաստ է առաջարկել 4-ամյա պայմանագիր՝ տարեկան 30 մլն եվրո աշխատավարձով:
«Ռեալի» հետ «Ոսկե գնդակի» հնգակի մրցանակակրի պայմանագրում նախատեսված է հրաժարագին 1 մլրդ եվրոյի չափով: Բայց ֆուտբոլիստը և ակումբը համաձայնության են եկել գումարի զգալի կրճատման վերաբերյալ՝ հասցնելով այն 120 մլն եվրոյի: «Յուվենթուսը» կապվել է «Ռեալի» հետ և պատրաստակամություն է հայտնել վճարել Ռոնալդուի համար 120 մլն եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը