
Տրայֆլ բանանով և սուրճով. աստվածային աղանդեր՝ բաժակի մեջ

Բաղադրիչները՝ 4 չափաբաժնի համար.
1. Բիսկվիթ (խորանարդաձև կտրատված) – 125 գ
2. Սառը սուրճ – 100 մլ
3. Բանան – 2 հատ
4. Կաթ – 250 մլ
5. Վանիլային շաքարավազ – 1-2 ճ/գ
6. Եգիպտացորենի օսլա – 2 թ/գ
7. Ձվի դեղնուց – 3 հատ
8. Սերուցք (33 տոկոսանոց) – 100-150 մլ
9. Նուշի լիկյոր – 2 ճ/գ
Պատրաստման եղանակը
1. Եռման աստիճանի հասցնել 200 մլ կաթը:
2. Մնացած կաթը խառնել օսլայի, վանիլինի և դեղնուցների հետ:
3. Խառնուրդը լցնել տաք կաթի մեջ և եփել ցածր կրակի վրա՝ անընդհատ խառնելով մինչև պնդանալը, սառեցնել:
4. Հարել սերուցքը:
5. Բարակ կտրատել բանանը:
6. Սուրճը խառնել նուշի լիկյորի հետ և դրանով ցողել բիսկվիթը:
7. Շերտերով շարել բաժակի մեջ. բիսվիթ+սուրճը՝ լիկյորով, հետո՝ վանիլային կրեմ և բանան, վերևից՝ հարած սերուցք: Կրկնել շերտերը: Զարդարել սուրճի հատիկներով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը