Բաժիններ՝

«Մեղադրեք ինձ: Պատասխանատվությունն ինձ վրա է». Ֆերնանդո Իերո

Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդո Իերոն խոսել է իր հավաքականի՝ Աշխարհի առաջնությունից դուրս մնալու մասին:

– Եթե ձեզ թողնեն մարզչի պաշտոնում, դուք կշարունակե՞ք գլխավորել հավաքականը:

– Հիմա դա ինձ չի անհանգստացնում: Պետք է կիսեմ ցավը մեր երկրի հետ, մենք այստեղ բերեցինք լավագույն խաղացողների, բայց մեր ընտրանուն չհասցրինք նպատակին:

Լոպետեգիի ժամանակ մենք չէին պարտվում 20 խաղ և ավելի, իսկ հետո… Բայց ես չեմ կարող մեղադրել խաղացողներին:

Կարդացեք նաև

Ես գլխավորեցի թիմն առաջնությունից երեք օր առաջ` ինձ մեղադրեք: Ես իմ հեղինակությունը դրեցի նժարին և  ես պատասխանատու եմ:

– Չե՞ք կարծում, որ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան ավելի մեղավոր է այս իրավիճակում, քան դուք:

– Ոչ: Հիմա ժամանակը չէ մեկս մյուսին մատով ցույց տալու համար: Իրավիճակը դասավորվեց այսպես: Անիմաստ է անցյալը փորփրելը, ոչ ոք մեղավոր չէ:

Ես ընդունեցի պաշտոնը և ինձ վրա պատասխանատվություն վերցրի: Վերջակետ: Ես ոչ մի մեղքից չեմ խուսափում և հանգիստ սրտով եմ լքում Աշխարհի առաջնությունը:

Մենք արեցինք այն ամենը, ինչ կարողացանք: Եվ՛ մարզիչները, և՛ ֆուտբոլիստները: Բայց ֆուտբոլը ֆուտբոլ է:

– Ինչպե՞ս խաղաց Կոստան: Չե՞ք փոշմանել, որ նրան եք դուրս բերել ռուսների խիտ պաշտպանության դեմ:

– Կազմը որոշվում է մարզչի կողմից: Ես ունեմ մի խումբ վերլուծաբաններ, որոնք մշակել են այս մոտեցումը: Մենք նախատեսում էինք ավելի շատ հարվածել և  օգտագործել բաց տարածքներ, սակայն դա  չաշխատեց:

– Ի՞նչն էր պատճառը, որ  գնդակն այդքան վերահսկելուց հետո դուք չկարողացաք հաղթել:

– Մենք գիտեինք, որ կար մեծ ռիսկ՝ հոգնածություն: Մենք պետք է ավելի արագ փոխանցեինք գնդակը:

Բացի այդ, մեր դարպասապահը մինչև 11-մետրանոց հարվածաշարը հանգստանում էր: Հետո  մենք արագ հարձակվողի մտցրինք, բայց դա չօգնեց: Այդպես ստացվեց:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս